Դուելների առաջարկները, իրար խոզ խանձող և սատկած առյուծ քշող հայտարարությունները մեզ որևէ լավ տեղ չեն տանում․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուի ասուլիսի ժամանակ Էդմոն Մարուքյանն ասաց․

«Իշխանության համար պայքարող բևեռները շատ անվտանգ են, շատ պաշտպանված են, բոլորն ունեն պետական անվտանգություն, նրանց գլխից մազ չի պակասելու։ Այ, դուք, ժողովուրդ, որպես ընտրողներ, դուք եք լինելու ցանկացած բախման տուժողը։ Բախման տուժողը երբեք չի լինելու ատելությունը քարոզողների առաջին համարը, երկրորդ համարը, երրորդ համարը։ Սա շատ կարևոր ուղերձ է, սա մենք տեսել ենք, մենք անցել ենք սրա միջով։ Հետևաբար, քաղաքացիները առաջին հերթին պետք է մտածեն, թե իրենց ուր են տանում և ինչի են հրահրում։ Որովհետև ես տեսնում եմ, որ քաղաքակիրթ քարոզարշավի մերժումը և դուելների առաջարկները, իրար խոզ խանձող և սատկած առյուծ քշող հայտարարությունները մեզ որևէ լավ տեղ չեն տանում։ Եվ դրա համար «Լուսավոր Հայաստանի» առաջարկությունը վերաբերում է ազգային համերաշխության կառավարության ձևավորմանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել