Ռուսաստանը եղել է և կլինի, դրա հետ պետք է համակերպվել. Պուտին

Ռուսաստանը, ինչպես ԱՄՆ-ն՝ եղել է, կա և կլինի, դա հետ պետք է համակերպվել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հայտնում է РИА Новости-ին:

«Մենք չենք ռուս-ամերիկյան հարաբերությունները հասցրել ներկայիս վիճակին։ Մենք երբևէ պատժամիջոցներ սահմանե՞լ ենք Միացյալ Նահանգների դեմ։ Հենց ԱՄՆ-ն է մեր դեմ պատժամիջոցներ սահմանել և շարունակում է յուրաքանչյուր պատրվակի դեպքում և առանց որևէ պատճառի սահմանել։ Թեև պատճառը մեկն է՝ մեր գոյությունը։ Բայց դուք պետք է համակերպվեք դրա հետ։ Ռուսաստանը կա, եղել է և կլինի, ինչպես կա և կլինի Միացյալ Նահանգները, որն աշխարհում կարևոր դեր է խաղում։ Ես շատ կցանկանայի, որ այդ երկիրը կայունացնող դեր խաղար»,-  Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի նիստում հայտարարել է Պուտինը:

Պուտինը նաև հավելել է՝ ակնկալում է, որ հունիսի 16-ին ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ հանդիպումը կառուցողական կլինի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել