Ալիևը դիմել է միջազգային կառույցներին

Ադրբեջանի գլխավոր դատախազ Կյամրան Ալիևը դիմել է միջազգային կազմակերպություններին ՝ Քարվաճառի շրջանում մի խումբ մարդկանց ականի վրա պայթելու փաստի կապակցությամբ:

Ալիևը պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին`Amnesty İnternational և Human Rights Watch կազմակերպություններին։

Դիմումում ասվում է, որ Հայաստանի զինված ուժերը շարունակում են «հանցագործություններ կատարել» ադրբեջանցիների նկատմամբ։

Հիշեցնենք, որ այսօր Քարվաճառի շրջանում ադրբեջանցի լրագրողների են պայթել ականի վրա: Մահացել են են AzTV-ի և AZERTAC-ի աշխատակիցներ Սիրաջ Աբիշովը և Մահարամ Իբրահիմովը:

Ավտոմեքենայի վարորդ Էմին Մամեդովը և հարակից գյուղի բնակիչների  մեկը վիրավորվել են:

Ընդգծվել է, որ այս փաստի առթիվ զինդատախազությունում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել