Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այսօր առավոտյան Գեղարքունիքում միջադեպ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ։
Նշվում է, որ դրա հետևանքով հայ 2 զինծառայող թեթև մարմնական վնասվածք է ստացել։
ՊՆ-ի հայտնած տեղեկության համաձայն՝ միջադեպի ընթացքում հրազեն չի կիրառվել և այն արագ հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով: