Ուժեղ երկրաշարժ՝ Ալյասկայում

ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալների համաձայն՝ ԱՄՆ Ալյասկա նահանգում 6.0 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Երկրաշարժը գրանցվել է 06.59-ին (Մոսկվայի ժամանակով 09.59): Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չիկալուն բնակավայրից 74 կիլոմետր հարավ: Օջախը եղել է 48.1 կիլոմետր խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել