Գիտնականը նախազգուշացրել է Covid-19-ի երկու նոր տեսակների համաճարակների սպառնալիքի մասին

Ամերիկացի գիտնական և ԱՄՆ-ում կորոնավիրուսի և վարակիչ հիվանդությունների մասնագետներից Փիթեր Հոթեզը NBC News- ի եթերում նախազգուշացրել է նոր COVID-26-ի և COVID-32-ի համաճարակների սպառնալիքի մասին։ Նա նշել է, որ դա կլինի քանի դեռ չի պարզվել COVID-19-ի ծագումը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Գիտնականը հիշել է, որ ներկայիս համաճարակն արդեն երրորդն է 21-րդ դարում:

«Մայր բնությունը մեզ ասում է, թե ինչ կլինի. կլինեն COVID-26 և COVID-32, եթե մենք ամբողջությամբ չհասկանանք COVID-19- ի ծագումը», – ասել է Հոթեզը:

Նրա խոսքով ՝ գիտնականները պետք է ուսումնասիրեն կորոնավիրուսի առաջացումը, որի համար անհրաժեշտ է մասնագետներ ուղարկել Չինաստանի Ուուհան քաղաք: Միևնույն ժամանակ, դժվար կլինի հասնել անհրաժեշտ արդյունքների առանց Չինաստանի իշխանությունների աջակցության, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ճնշում գործադրել Պեկինի վրա, ասել է գիտնականը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՝ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի գրեթե 170 միլիոն դեպք, ավելի քան 3,5 միլիոն մարդ մահացել է նոր տեսակի վարակից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել