Ալիև․ «Մենք արդեն սկսել ենք երկաթուղու կառուցումը Հորադիզից մինչև Հայաստանի հետ սահմանը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «հայկական կողմը պատշաճ կերպով ուսումնասիրում է Զանգեզուրի միջանցքի անխուսափելիության հետ կապված խնդիրները»․ այս մասին գրում է «Ինտերֆաքսը» բելառուսական ծառայությունը:

«Պատերազմից հետո առաջին փուլում Հայաստանը դեմ էր այս հարցին: Սակայն ինձ վերջերս հայտնեցին, որ հայկական կողմն արդեն պատշաճ կերպով վերլուծում է այս միջանցքի անխուսափելիության հետ կապված խնդիրները: Ինչպես գիտեք, այժմ քննարկումներ են ընթանում եռակողմ ձևաչափով՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով, և կան լավ արդյունքներ»,- ասել է Ալիևը Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ հանդիպմանը:

Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը կարևոր դերակատարություն է խաղում Ադրբեջանի ու Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտում հետագա հարաբերությունների ամրապնդման համար։

««Զանգեզուրի միջանցքը» նոր կապ կապահովի Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Մենք արդեն սկսել ենք երկաթուղու կառուցումը Հորադիզից մինչև Հայաստանի հետ սահմանը՝ «ազատագրված հողերի» վրա: Համոզված եմ, որ առաջիկա երկու տարիներին, գուցե երկուսուկես տարի անց, այս երկաթգիծը կաշխատի իր ամբողջ հզորությամբ»,- հայտարարել է Ալիևը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել