Հնդկաստանում «դեղին բորբոսից» մահվան դեպք է գրանցվել

Կորոնավիրուսով վարակված հիվանդը, ում մոտ հայտնաբերվել են երեք սնկային հիվանդություններ ՝ «սեւ բորբոս», «սպիտակ բորբոս» և առաջին անգամ «դեղին բորբոս», մահացել է Նյու Դելիի արվարձանների մոտ գտնվող հիվանդանոցներից մեկում:  Հիվանդանոցն արդեն արձանագրել է դեղին բորբոսի երկրորդ դեպքը:

59-ամյա Կունվար Սինգհը բուժում ստանալիս է եղել կորոնավիրուսի դեմ, երբ նրա մոտ երեք սնկային հիվանդություն է հայտնաբերվել: Սինգհը բուժում էր ստանում, սակայն մահ վրա է հասել տոքսեմիայի (տոքսիններով օրգանիզմի թունավորման) հետևանքով:

«Դեղին բորբոսը» նրա մոտ հայտնաբերվել է մայիսի 24-ին էնդոսկոպիայի ընթացքում։

Հիվանդանոցում ևս մեկ 59 ամյա տղամարդ է բուժում սանում։ «Դեղին բորբոսը» հայտնաբերվել է նրա գլխուղեղի շրջանում, ծնոտի մի մասը հեռացրել են։

Գազիաբադում «գունավոր» սնկային հիվանդություններով 65 մարդ է վարակված,  մեծամասնության մոտ «սև բորբոս» է հայտնաբերվել: 31-ը ապաքինվել են, 33-ը շարունակում են բուժում ստանալ տարբեր բուժհաստատություններում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել