Թաիլանդում մահացած են գտել Ուկրաինայի դեսպանին

Թաիլանդում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Բեշտային մահացած են հայտնաբերել Կո Լիպե կղզու հյուրանոցում: РИА Новости-ից տեղեկանում ենք, որ թագավորական թագավորության ոստիկանությունից հայտնել են, որ բռնի մահվան նշաններ չեն հայտնաբերվել:

Բեշտուին մահացած են հայտնաբերել առավոտյան 05:30-ին հյուրանոցային համարում: Դեսպանի որդին հայտնել է, որ հայրը 4։30-ի սահմաններում արթնացել է թունավորման ախտանշաններով, իսկ հետո գիտակցության կորուստ է ունեցել։

Դեսպանի մարմինն ուղարկել են դիահերձման տեղի հիվանդանոցում, այնուհետև տեղափոխել Բանգկոկի ոստիկանական հիվանդանոց՝ մահվան պատճառի հետագա ուսումնասիրման համար:

Անդրեյ Բեշտեն 45 տարեկան էր: Նա Թայլանդում դեսպան էր նշանակվել 2015 թվականից։ Իր կարիերայի ընթացքում դիվանագետը աշխատել է ՄԱԿ-ի ու այլ միջազգային կազմակերպությունների ուկրաինական գրասենյակում, ինչպես նաև եղել է Բանգկոկում դեսպանատան խորհրդական:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել