Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն, Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը ասում է, որ մինչ համավարակը ավարտը երկար ժամանակ կա: Այս մասին նա ասել է Ժնևում կայացած ճեպազրույցում:
Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։
Կազմակերպության ղեկավարը մեկ անգամ ևս խոսել է հակակորոնավիրուսային պատվաստանյութերի հավասար հասանելիության կարևորության մասին:
«Այս շաբաթ տեղի ունեցավ լայն կոնսենսուս, որ պատվաստանյութերի հավասար հասանելիությունը կարևոր է «կովիդ 19»-ի համավարակն ավարտելու համար: 3,5 միլիոն մահվան դեպքերով, համաշխարհային տնտեսությունում շուրջ 22 տրիլիոն դոլար վնասով և համավարակի նոր բռնկումներով, մինչ համավարակի ավարտը դեռ երկար ճանապարհ կա անցնելու»,- հայտարարել է Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի կարծիքով, ճիշտ քաղաքական կամքը կօգնի վերջ դնել համավարակին: