Ադրբեջանը հայտնել է, որ սատարում է ռուսական կողմի առաջարկին՝ սահմանազատման եռակողմ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ

Բաքուն սատարում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու Մոսկվայի առաջարկին։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ադրբեջանի վարչապետը Մինսկում ելույթ է ունեցել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը:

«Ադրբեջանը սկսել է սահմանային ենթակառուցվածքների որոշման գործընթացը և պատրաստ է կառուցողական լուծել Հայաստանի հետ սահմանային գծերի հարցը: Այդ կապակցությամբ Ադրբեջանը սատարում է ռուսական կողմի առաջարկին՝ սահմանազատման եռակողմ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Սահմանային գծերի որոշումը տեխնիկական գործընթաց է, և այդ գործընթացը պետք է հիմնված լինի միջազգային լուրջ իրավական հիմքի վրա», – ասել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Մայիսի 23-ին ՊՆ հաղորդեց, որ մայիսի 22-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր: Մամուլում շրջանառվող պնդումը, թե «Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա» չի համապատասխանու  իրականությանը:

Մայիսի 25-ին ՊՆ հայտնեց, որ ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել