Պատրաստ ենք զորքերը հետ քաշել, սպասում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ազդանշանին, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ձեռք բերի․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հետ այսօր՝ մայիսի 29-ին, հանդիպում է Նորք Մարաշ վարչական շրջանում իր համակիրների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության անդամների հետ։

Նա խոսեց սահմանային իրավիճակից։

«Իմ գնահատմամբ մենք հիմա շատ արագ դեէսկալիացիայի հնարավորություն ունենք, որովհետև ես նախորդ Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունեցա և նաև վերջին օրերին մեր մի շարք գործընկերներ հանդես են եկել հայտարարություններով և ես ուզում եմ մեր միջազգային բոլոր գործընկերներին շնորհակալություն հայտնել՝ իրավիճակին այդպիսի ուշադրությամբ հետևելու համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ մեր գործընկերներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներին, Ֆրանսիային, Միացյալ Նահանգներին, Եվրախորհրդարանին, Հնդկաստանին, Կանադային, մյուս երկրներին՝ որոնք արձագանքել են։

ՈՒզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահհների երեք տարածած հայտարարությանը։ Ուզումում եմ ասել, որ ողջունում եմ այդ հայտարարությունն ու այնտեղ ներկայացված քայլերի տրամաբանությունը սկզբունքորեն, ըստ էության, ընդունելի է մեզ համար։ Ինչում է այդ քայլերի տրամաբանությունը․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ) կոչ են արել, որ անհետաձգելի քայլեր ձեռնարկվեն սահմանային լարվածությունը նվազեցնելու համար և առաջարկվել է, որ կաղմերն իրենց զորքերը հետ քաշեն և այս համատեքստում է արված հայտարարությունը՝ անհետաձգելի քայլերի մասին։ Եվ շարունակությունն է կարևոր․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աջակցությամբ իրականացնել սահմանային կետերի ճշգրտման աշխատանք՝ դեմարկացիա, դելիմիտացիա։

Ուզում եմ հավաստել, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է գնալ այդ ճանապարհով և մենք պատրաստ ենք ցանկացած պահի սկսել զորքերի հետ քաշման գործընթացը և սպասում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերեն Ադրբեջանի հետ, որպեսզի մենք միաժամանակ սկսենք զորքերի հետ քաշումը, խոսքը մասնավորապես Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, որտեղ արդեն մայիսի 12-ից մենք ունենք որոշակի լարվածությունը։ Իհարկե մենք պատրաստ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո սկսել հենց այդ հատվածի սահմանային կետերի ճշգրտման աշխատանքները և իհարկե պատրաստ ենք համանախագահության շրջանականերում լիարժեք վերականգնել բանակցային գործընթացը, սա իհարկե տարանջատված է սահմանների դեմարկացիայի թեմայից, Ղարաբաղի հարցը կարգավորելու նպատակով»,-ասել է Փաշինյանը։

Նրա նաև հավելեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուղերձում նաև կոչ էր արվել, որ գերիները վերադարձվեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել