Մինչև 350 հազար դրամ տուգանք կարող եք վճարել՝ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում վնաս հասցնելու համար

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելու կամ վնասելու դեպքում նախատեսված տուգանքի մասին։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն՝ հրկիզման հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200.000 դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեքհարյուրհիսնապատիկի ( 350.000 դրամ) չափով:

Կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև անտառների հակահրդեհային կանոնները խախտելը՝ առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրվաթսունապատիկի (160.000 դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեքհարյուրապատիկի ( 300.000 դրամ) չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել