Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Եվրամիության հետ, բայց հավասարության հիման վրա, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին եղեկանում ենք РИА Новости-ից:
«Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորման մեր պատրաստակամությունը, որը պետք է հիմնված լինի իրավահավասարության, փոխադարձ հարգանքի, շահերի հավասարակշռության, այլ ոչ թե միակողմանի գործողությունների և նախապայմանների հիման վրա»,- ասել է Լավրովը Սլովենիայի ԱԳ նախարար Անժե Լոգարի հետ հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսում:
Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի երկրների հարաբերությունները սրվել են Դոնբասում և Ղրիմի շրջակայքում տիրող իրավիճակի պատճառով: