Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին շաբաթներին տիրող իրավիճակով:
Այս մասին հայտարարություն է տարածել Լիտվայի ԱԳ նախարարությունը։
«Մեզ անհանգստացնում են երկու երկրների զինված ուժերի սահմանային բախումների մասին հաղորդագրությունները, որոնք վտանգում են ինչպես զինվորների, այնպես էլ խաղաղ բնակիչների կյանքը: Կոչ ենք անում երկու կողմերին դեէսկալացնել իրավիճակը և դուրս բերել զորքերը: Սահմանի սահմանագծման և սահմանազատման մասին համաձայնություն կարելի է ձեռք բերել միայն բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե սահմանին զորքեր հավաքելով: Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել իրավիճակին: Կարծում ենք, որ դեէսկալացիային ուղղված քայլերը կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասված է հայտարարության մեջ: