«Բարեւ Երեւանը» Երեւանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու համար դիմել է ԿԸՀ

Համաձայն ՀՀ ԸՕ 46 հոդվածի 9-րդ մասի 5-րդ պարբերության Ձեզ ներկայացնում ենք 2013թ. մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու սույն դիմումը:

Քվեարկության օրը «Բարեւ Երեւան» դաշինքի վստահված անձինք ներկա էին եղել ընտրական տեղամասերի մեծամասանությունում, ինչը հնարավորություն տվեց բազմաթիվ տեղամասերում պահանջել վերահաշվարկ:

Մասնավորապես մայիսի 6-ին համապատասխան ԸԸՀ-ներում վերահաշվարկի դիմումներ գրանցվեցին

թիվ 5 ընտրատարածքի 5/01, 5/03, 5/10, 5/11, 5/32, 5/33,

թիվ 6 ընտրատարածքի 6/04, 6/05, 6/06, 6/07, 6/10, 6/19, 6/20, 6/23, 6/24, 6/27, 6/32, 6/33, 6/34, 6/36,

թիվ 7 ընտրատարածքի 7/02, 7/03, 7/04, 7/05, 7/07, 7/09, 7/12, 7/16, 7/18, 7/20, 7/24, 7/27, 7/28, 7/29, 7/32, 7/33,

թիվ 8 ընտրատարածքի 8/01, 8/02, 8/03, 8/04, 8/05, 8/06, 8/07, 8/08, 8/09, 8/10, 8/12, 8/13, 8/14, 8/15, 8/16, 8/18, 8/22, 8/23, 8/26, 8/27, 8/28, 8/30, 8/31, 8/32, 8/34,

թիվ 9 ընտրատարածքի 9/01, 9/02, 9/03, 9/04, 9/05, 9/08, 9/09, 9/10, 9/11, 9/13, 9/18, 9/21, 9/22, 9/28, 9/29, 9/30, 9/33,

թիվ 10 ընտրատարածքի 10/01, 10/03, 10/12, 10/14, 10/15, 10/18, 10/22, 10/24, 10/25, 10/28,

թիվ 11 ընտրատարածքի 11/01, 11/02, 11/03, 11/04, 11/05, 11/06, 11/11, 11/14, 11/15, 11/16, 11/21, 11/24, 11/25, 11/26, 11/27, 11/18, 11/29, 11/32, 11/33, 11/35,

թիվ 13 ընտրատարածքի 13/01, 13/03, 13/05, 13/06, 13/07, 13/08, 13/11, 13/12, 13/13, 13/14, 13/16, 13/18, 13/19, 13/20, 13/21, 13/25, 13/26, 13/28, 13/29, 13/31, 13/32, 13/33, 13/34, 13/35. 13/37

տեղամասերի համար:

Այն տեղամասերում, որոնցում ԸՕ սահմանված ժամկետում կատարվեց վերահաշվարկ, մեր վստահված անձանց կողմից միաժամանակ ուսումնասիրվեցին գրանցամատյանների եւ ընտրողների ստորագրություններով ցուցակների գրանցումները, գրառումները:

Մայիսի 9-ին Երեւանի 13 ԸԸՀ-ներ ուղարկվեցին դիմում խնդրանքներ իրենց ընտրատարածքի բոլոր տեղամասերի գրանցամատյաններից մեզ հետաքրքրող գրառումները, կից նյութերը տրամադրելու մասին, ինչը նույնպես արվեց:

Արդյունքում «Բարեւ Երեւան» դաշինքի տրամադրության ներքո հայտնվեցին ընտրության օրվան վերաբերվող հարյուրավոր նյութեր գրեթե բոլոր տեղամասերում տեղ գտած ԸՕ խախտումների մասին, որոնցից «ամենաանմեղները» Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով նախատեսված տուգանքներ են ենթադրում, ուրիշները առնվազն քրեական հետապնդում:

Մեր տրամադրության տակ գտնվող արձանագրված խախտումներից հարյուրավորների մասին նյութերը առկա են նաեւ ԸԸՀ-ներում եւ համաձայն ԸՕ 73 հոդվածի 4-րդ կետի դրանք պետք է ուսումնասիրվեն ԸԸՀ-ներում եւ այդ մասին ընդունված որոշումները ներկայացվեն ԿԸՀ:

Քանի որ անվավերության դիմում ներկայացնելու վերջնաժամկետի պահին մեր տրամադրության տակ չկան ԸԸՀ-ների որոշումները արձանագրված խախտումների մասին, մեզ իրավունք ենք վերապահում արձանագրված ընտրախախտումների համատարած, զանգվածային եւ վարչական կամ քրեական պատասխանատվություն առաջացնող բնույթը, եւ առայժմ անպատիժ մնացալու իրողությունը նկատի առնելով, պահանջել 2013թ. մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրությունը ճանաչել անվավեր:

Անհրաժեշտության պարագային մեզ մոտ առկա փաստական նյութը տեղամասերում արձանագրված խախտումների, նաեւ լրատվամիջոցների եւ դիտորդների կողմից տարածված ընտրախախտումների ապացույցների մասին կներկայացնենք սույն դիմումի քննարկման նիստին:

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինք

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել