Իսրայելը կրակ է բացել Լիբանանի ուղղությամբ

Իսրայելի պաշտպանության բանակը հրետանային կրակ է բացել Լիբանանի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։ Նշենք, որ ավելի վաղ Լիբանանից 4 հրթիռ է արձակվել հրեական պետության վրա։

Իսրայելի զինվորականները հայտնել են, որ հրետանային կրակ են վարել Լիբանանի միանգամից մի քանի թիրախների ուղղությամբ։

The Jerusalem Post-ը հայտնել է, որ Լիբանանից արձակված հրթիռներից մեկը խոցվել է, մեկն ընկել է բաց տարածքում, մյուս երկուսը՝ ծովում։ Իսրայելի հյուսիսում՝ Լիբանանի հետ սահմանին, միացել են օդային տագնապի ազդանշանները։ Այս միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի և Գազայի հատվածի միջև հակամարտության ֆոնին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել