Եվրոպական աղբյուրները հայտնում են, որ ԵՄ անդամ երկրները չորեքշաբթի օրը պայմանավորվել են վերաբացել դաշինքի սահմանները այն ճանապարհորդների համար, ովքեր ամբողջությամբ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:
Այս մասին հայտնում է France24-ը։
ԵՄ նախարարների կողմից այս առաջարկության վերաբերյալ պաշտոնական որոշումը կընդունվի ուրբաթ՝ մայիսի 21-ին: Եվրախորհրդի խոսնակի փոխանցմամբ՝ բոլոր մասնակիցները հավանություն են տվել Сovid19-ի պայմաններում ճանապարհորդության կանոնների թարմացմանը:
Իսկ The Wall Street Journal-ը հայտնում է, որ ԵՄ սահմանները հատել կկարողանան այն անձինք, ովքեր Կովիդ19-ի դեպ պատվաստվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ ԵՄ դեղերի կարգավորողի կողմից հաստատված պատվաստանյութերով: Դա ներառում է ԱՄՆ–ում օգտագործվող երեք պատվաստանյութերը՝ Pfizer Inc., Moderna Inc. և Johnson & Johnson, ինչպես նաև AstraZeneca PLC- ի և Sinopharm-ի պատվաստանյութերը, չինական պետական ընկերության կողմից արտադրված պատվաստանյութերը: