Ռուսաստանն առաջարկել է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցը քննարկելիս: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Այս մասին հայտնում են փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Կողմերի միջև նախնական համաձայնությամբ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցել սահմանազատման՝ դելիմիտացիայի և սահմանանշման՝ դեմարկացիայի մեկնարկին և իրականացմանը», – ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ Մոսկվան հանդես կգա որպես հայ-ադրբեջանական հատուկ հանձնաժողովի խորհրդատու, որը կլուծի այդ խնդիրները:
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը նախկինում հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել «սահմանները պարզելու համար» Սյունիքի մարզի սահմանամերձ տարածքներից մեկում: Ընդ որում գերատեսչությունը չի նշել, թե կոնկրետ ինչ է քննարկվել: Սյունիքի մարզի ճանապարհի որոշ հատվածներում անվտանգությունն ապահովում են ռուս սահմանապահները: Ըստ պայմանավորվածությունների՝ նրանք վերահսկում են երթևեկությունը Գորիս-Դավիթ Բեկ և Գորիս-Կապան ճանապարհների հատվածներում, որոնք անցնում են խնդրահարույց տարածքներով:
Մինչ ռուսական զորակազմի այնտեղ լինելը, կողմերը հստակեցրել են ժամանակավոր մարտական դիրքերի տեղակայման վայրերը: Ինչպես բացատրեց Հայաստանի արտգործնախարարությունը, դա անհրաժեշտ էր Ադրբեջանի հետ սահմանի մի մասի սահմանազատումից հետո, երբ մի շարք տարածքներ, որոնք նախկինում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս էին կազմում, Բաքվի վերահսկողության տակ անցան:
Այս շրջանի բնակավայրերի բնակիչները կարծում են, որ ադրբեջանական բանակի նոր մարտական դիրքերի տեղակայումը սպառնում է նրանց անվտանգությանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող գործընթացները չեն կարող համարվել սահմանազատում և սահմանանշում, դրանք միայն հստակեցնում են սահմանային որոշակի կետերի գտնվելու վայրը: