Իսրայելը հարվածներ է հասցնում Գազայի հատվածի երկրորդ բարձրահարկ շենքին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Գազայում գտնվող «Մոշթախի» բարձրահարկ շենքի վրա։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Լրատվականի աղբյուրները հայտնել են, որ բնակիչներին նախապես ասել են լքել շենքը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը ավիահարված է հասցրել նաև Գազայի հատվածում գտնվող այն շենքին, որտեղ տեղակայված են միջազգային լրատվամիջոցների գրասենյակները, այդ թվում՝ «Al Jazeera»-ն, «Associated Press»-ը և այլ միջազգային լրատվամիջոցներ։

Հարվածից 15 հարկանի շենքը լրիվ փլուզվել է։

Լրատվամիջոցների աշխատակիցները, ինչպես նաև բնակիչները խուճապահար դուրս են եկել շենքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել