Ադրբեջանցի երկու զինվոր է սպանվել Իրանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի ծառայության հաղորդմամբ, սահմանը հատողները չեն եթարկվել սահմանապահների հրահանգին, կրակ են բացել սահմանապահների վրա, թողել են իրենց բեռները և փորձել փախչել դեպքի վայրից:
Սահմանը խախտողների կողմից բացված կրակի հետևանքով մահացու վիրավորվել են ավագ լեյտենանտ Էյվազով Սամիր Էլմար Օղլուն և կրտսեր սերժանտ Ալիմով Ֆարիդ Էլչին Օղլուն: Զինծառայողները անմիջապես տեղափոխվել են բժշկական հաստատություն, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել:
Դեպքի վայրում հայտնաբերվել է մոտ 10 կիլոգրամ թմրանյութ: