Ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք. Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն այսօր՝ մայիսի 15-ին, «Պատիվ ունեմ» դաշինքը կազմավորելու մասին հուշագրի ստորագրման արարողության ժամանակ ասաց, որ հայրենակիցների զգալի մասն այս պահին սգակիր է և դրանում մեղավոր են բոլորը:

«Մենք պետք է լավ հասկանանք, որ կանգնած ենք պետականությունը կորցնելու և նույնիսկ բնաջնջվելու սպառնալիքի առաջ, դրա վառ ապացույցը՝ թշնամու անարգել ներխուժումն է Սյունիքի և Գեղարքունիքի տարածք: Մենք համերաշխություն ենք բերելու Հայաստանին: Մենք ամրագրում ենք՝ գիտենք, կարող ենք և կանենք: Սիրելի ժողովուրդ, իմ կոչը քեզ՝ ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք »,-նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել