Մեղրիի ճանապարհը երկկողմանի փակ է. «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից տեղեկացնում են, որ մայիսի 15-ին Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 356+500 հատվածում (Մեղրիի լեռնանցք)
տեղի է ունեցել քարաթափում՝ 1000 խորանարդ մետր ծավալով։ Ճանապարհահատվածը երկկողմանի փակ է։

Այժմ կապալառու կազմակերպության աշխատակիցների կողմից կողնակով կատարվում է երթևեկության կազմակերպումը և ճանապարհի մաքրումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել