Կանադայի ԱԳ նախարար Մարկ Գարնոն թվիթերյան իր էջում գրել է․
«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի մասին տեղեկություններով և հայկական տարածք ներխուժման մասին լուրերով: Բոլոր կողմերին հորդորում ենք ամբողջությամբ հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը և շարունակել տևական ու խաղաղ կարգավորման բանակցությունները:
Բոլոր գործողությունները, որոնք խաթարում են հրադադարի ռեժիմը և սրում են լարվածությունը, պետք է դադարեցվեն»,- գրել է Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարը: