Ես չեմ հասկանում՝ ինչի համար ենք հավաքվել ստեղ․ Սասուն Միքայելյանը՝ ԱԺ արտահերթ նիստին

Այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստի ժամանակ, որի օրակագում մեկ հարց է՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախաձեռնությունը, ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանն իր ելույթում ասաց․

«Կներեք, պարոն Աբովյան, ես չեմ հասկանում՝ ինչի համար ենք հավաքվել ստեղ։ Հա, հասկացա, որ կարող ենք դիմել միջազգային հանրությանը, որ նման ոտնձգություններ են լինում ՀՀ-ում և նման որոշակի բաներ։ Ես ուզում եմ իմ գործընկերոջն էլ պատասխանել, որ դիմում են ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Եվրոպային, ուրեմն պատերազմի ժամանակ երեք անգամ հրադադար հայտարարվեց, և այդ պետությունները՝ թե՛ Եվրոպան, թե՛ Ամերիկան, թե՛ Ռուսաստանը չկանգնեցրին այդ պատերազմը բառիս բուն իմաստով։

Եթե ուզենային կանգնեցնել և եթե նրանցից որևէ պետություն ուզենար կանգնեցնել պատերազմը, կկանգներ պատերազմը։ Սա մեծ հարց է։ Ստեղ նստած կեսը գոռում է ամերիկամետ է, ռուսամետ է, եվրոպամետ է, ես հայամետ եմ, զինվոր եմ, սովորական գյուղացի տղա, զենք եմ վերցրել, կռվել եմ։ Չգովամ ինձ, գիտեք իմ անցած ուղին։

Էսօր մեզ ներքին կայունություն է պետք, համախմբվածություն է պետք։ Էսօր մենք ասում ենք՝ թուրքն եկել Սյունիք է հասել, հելել ենք, իրար ենք քննադատում՝ ով է ճիշտ, ով է սխալ։ Եկեք էս արհավիրքի դեմն առնենք համախմբված։ Հասկանու՞մ եք, 44-օրյա պատերազմում, որ մեր զինվորի ու ազատամարտիկի միս ու արյուն էր թափվում, էդ ձեր նշած պետություններից որոշակի չափով մեզ օգնել է Ռուսաստանը։ Եվ էսօր մենք, մեր աշխարհագրական դիքից ելնելով, ոչ մի իրավունք չունենք քննադատելու Ռուսաստանին, որովհետև ուրիշ տարբերակ չունենք։

Եկեք չբզբզենք, ունքի տեղը աչքն էլ հանենք։ ՀԱՊԿ-ը պարտավոր է մեզ օգնի բայց դա չի նշանակում, որ մեք պետք է թևերս ծալենք, նստենք, մինչև մեզ ՀԱՊԿ-ը օգնի։ Եթե մարտական գործողությունների ընթացքում վերցնեին դիրքերը, հասկանալի կլիներ, բայց ձյուն է, ձմեռ է, եկել նստել են։ Հիմա մենք պետք է խելոք լինենք, եռակողմ հանձնաժողով ստեղծվի՝ Հայաստան, ռուսաստան, Ադրբեջան:

Այ էս նիստը պիտի հրավիրվեր պատերազմից հետո, և որոշվեր, թե մեր դիրքերում ինչ ենք անում, ի՞նչ կարանք անենք, որ թշնամին առաջ չգա։ Ես ասել եմ, ինչ տեսնում եմ, ես ասում եմ, ես բացահայտ ասել եմ, որ Սյունիքում խնդիր ունենք։ Ես ոչ մեկից ոչ վախենում եմ, ոչ քաշվում եմ, ով ուզում է՝ լինի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել