Նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը միացավ «Հայրենիք» կուսակցությանը

Նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես և հայտնել էի նախօրեին, հրաժարականի դիմում էի ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնից՝ խոստանալով կիսատ չթողնել սկսածս պայքարը։

Գիտակցելով միայնակ պայքարի անարդյունավետությունը, հաշվի առնելով երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման անհրաժեշտությունը, դատական իշխանության անկախությունը վտանգող գործընթացների առկայությունը՝ այսուհետ ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ գործունեությունս շարունակել Հայաստանի Հանրապետության անվտանգության և ապագայի համար մտահոգ «Հայրենիք» կուսակցության շարքերում՝ հանուն մեր ժողովրդի բարօրության»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ի մայիսի 13-ի որոշմամբ դադարեցվել էր Կարինե Պետրոսյանի լիազորությունները՝ դատավորի պաշտոնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել