Մայիսի 17-ին կտեղաբաշխվեն 2022 թվականի փետրվարի 28-ին մարվող պետական պարտատոմսեր. Ֆինանսների նախարարություն

Ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին կտեղաբաշխվեն 2022 թվականի փետրվարի 28-ին մարվող պետական պարտատոմսեր:

Կվաճառվեն խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր հետևյալ պայմաններով`
6 ամիս` 7.5%,
12 ամիս` 8.5%,
24 ամիս` 9.0%
36 ամիս` 9.2% տարեկան եկամտաբերություններով:

Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման իրավունքը հնարավորություն է ընձեռում մինչև մարման ժամկետի լրանալը, հետգնման օրը, հետ վերադարձնել պարտատոմսերը` ստանալով մինչ հետգնումը հաշվարկված ամբողջ տոկոսագումարը:

ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝
Ամիրյան 23/1
Թոթովենցի փողոց, նրբանցք 4
Տիգրան Մեծի 24
Կոմիտաս 49:

Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:
Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am ինտերնետային կայքից: Հեռախոսներ՝ 011 910 422 և 011 910 416»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել