Հապաղել չի կարելի․ ԲՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնում

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է արել, որում նշվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝  հրատապ քննարկելու Հայաստանի Հանրապետության Սյունիքի և մյուս մարզերի սահմանամերձ տարածքներում տիրող իրավիճակը:

Դա շատ կարևոր է, հապաղել չի կարելի:

Մենք կորցնում ենք մեր հայրենիքը:

Հիշու՞մ եք, մի քանի ամիս առաջ մենք զգուշացրել էինք, որ ձյան հալոցքի հետ ադրբեջանցիները փորձելու են առաջ գալ, հատկապես նշել էինք Ծղուկ լեռան և մյուս տարածքների մասին:

Վերոնշյալ հատվածից մինչև Երևան-Սիսիան-Գորիս միջպետական մայրուղի ընդամենը 11 կմ է:

Նորից եմ շեշտում, հապաղել չի կարելի:

Անհրաժեշտ են հրատապ լուծումներ»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել