Իսրայելի բանակը հայտնում է, որ օդուժը և ցամաքային ուժերը գրոհում են Գազայի հատվածը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ Գազայի հատվածում գործողությունները կշարունակվեն «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»:
«Ես ասացի, որ ՀԱՄԱՍ-ը մեզ շատ թանկ գին կվճարի: Մենք դա գանձում ենք և կշարունակենք դա անել շատ մեծ խստությամբ: Վերջին խոսքը չի ասվել, և այս գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան կպահանջվի», – նշված է վարչապետի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:
Թել Ավիվը մոբիլիզացրել է ընդհանուր առմամբ 14,000 պահեստազորային: Պաշտպանության նախարար Բենի Գանցը նշել է, որ Իսրայելը կշարունակի հարվածներ հասցնել պաղեստինյան խմբավորումների թիրախներին՝ մինչև լիակատար լռություն:
Իսրայելին հարակից Գազայի հատվածի բնակավայրերի բնակիչները զանգվածաբար լքում են իրենց տները և խորանում անկլավ՝ վախենալով իսրայելական բանակի ցամաքային գործողության մեկնարկից: