Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին թվիթերյան իր էջում գրել է, որ թուրքերը ցեղասպանություն են իրականացրել հայերի նկատմամբ։
«Բոլոր թուրքական բոտերին, որոնք ինձ այստեղ հետևում են՝ պատմության արագ դաս: Դուք Անատոլիայի բնիկ չեք, եկել եք Կենտրոնական Ասիայից և ցեղասպանություն եք իրականացրել տեղի հույն քրիստոնյա բնակչության նկատմամբ: Ստամբուլը իրականում Կոստանդնուպոլիս է, և դուք այն ապօրինի գրավել եք: Դուք ցեղասպանություն եք իրականացրել նաև հայերի նկատմամբ: Դուք ներկայումս անօրինական կերպով գրավել եք նաև Հյուսիսային Կիպրոսը, Հյուսիսային Սիրիան և Քրդստանը: Ձեր երկիրը ղեկավարում է մի բռնապետ, որը ցանկանում է կրկին գրավել և ճնշել արաբական աշխարհը, ինչպես Օսմանյան կայսրության օրոք»,- գրել է նա։