Ռուսաստանը ցանկանում է ուրվագծել կոնկրետ քայլեր՝ Լեռնային Ղարաբաղում հարցերի լուծման համար․ Լավրով

Ռուսաստանի պատվիրակությունը Բաքվում բանակցություններում ցանկանում է նախանշել Լեռնային Ղարաբաղում ծագող խնդիրները լուծելու քայլերը:

«Մենք նպատակ ունենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բոլոր համաձայնագրերի լիարժեք, բարեխղճորեն իրականացման։ Երեկ (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը) մենք շատ մանրամասն քննարկեցինք առկա խնդիրները: Հուսով եմ, որ այսօր մենք կկարողանանք ուրվագծել կոնկրետ քայլեր՝ գոյություն ունեցող հարցեր լուծելու համար, բնականաբար, իրավիճակը հեշտ չէ, երկար տարիներ այն չի լուծվել»,-ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին, ՌԴ արտգործնախարարը նշել է, որ երկրների միջև «շատ հարցեր կան, բայց ոչ խնդիրներ». «Նրանց թիվը պայմանավորված է այն հանգամանքով, որ հարաբերությունները շատ հարուստ են: Նրանք ամեն օր ավելի են հարստանում՝ ընդգրկելով մարդկային գործունեության բոլոր հնարավոր ոլորտները՝ սկսած քաղաքական երկխոսությունից, առևտրից, տնտեսությունից, ներդրումներից, հումանիտար կապերից, կրթական, մշակութային շփումներից և, իհարկե, միջազգային քաղաքականությունից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել