Կազանի թիվ 175 դպրոցի վրա հարձակվողներից երկրորդ անձը սպանվել է: Այս մասին հայտնում են «ՏԱՍՍ»-ը և «ՌԻԱ Նովոստին»։
Մեկ այլ զինված անձ ավելի վաղ բերման է ենթարկվել իրավապահների կողմից:
Ըստ «Ինտերֆաքսի» աղբյուրի, երկրորդ զինված անձը «վնասազերծվել է» դպրոցի չորրորդ հարկի դասարաններից մեկում:
Վերջին տվյալներով՝ դպրոցում կրակոցների հետևանքով 11 մարդ է սպանվել: Երրորդ հարկի պատուհանից ցած նետվելու արդյունքում մահացել է երկու դպրոցական:
Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը պաշտոնապես հայտարարել է յոթ մահացածի ու 16 վիրավորների մասին: Միննիխանովը հաստատեց, որ կրակողը 19 տարեկան է, զենքը պաշտոնապես նրա անունով է գրանցված։
Քաղաքի բոլոր ուսումնական հաստատություններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, քաղաքում ուժեղացված ոստիկանական ծառայություն է:
Քանի որ դեպքի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա, ստացվող լուրերն իրարամերժ են: