Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն «ակտուալ չէ»:
«Որոշ քաղաքական գործիչներ խոսում են գոյություն չունեցող կառույցի ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ես ուզում եմ մեկ անգամ ևս կրկնել. Եթե մեկը ցանկանում է կարգավիճակ շնորհել մեր տարածքում ապրող հայերին, ես դեմ չեմ, բայց թող նրանց համար լավ տեղ գտնեն իրենց իսկ երկրում: Այդ տեղերը վաղուց գրավել է հայկական սփյուռքը, եթե ցանկանում են, թող այնտեղ նրանց ինքնավարություն կամ անկախություն տան», – ասել է Ալիևը AzTV պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով ՝ «Ադրբեջանում դա չի լինի»:
«Ուստի ուզում եմ խորհուրդ տալ նրանց. Մի նյարդայնացրեք մեզ և կարիք չկա խոսելու որևէ կարգավիճակի կամ հակամարտության մասին, որպեսզի լարվածություն չմտցնեք մեր հարաբերությունների մեջ: Եթե նրանք անեն (նման հայտարարություններ), ապա պատասխան կստանան»,- ավելացրել է Ադրբեջանի նախագահը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։