Ի՞նչ կենսագրություն ունի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Նարեկ Մկրտչյանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 29-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Մկրտչյանին նշանակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ»։

Իրավաբան.net-ը ներկայացնում է Նարեկ Մկրտչյանի կենսագրությունը։

Ծնվել է 1989թ. հունիսի 20-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում:

2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Պատմաբան: 2012թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2013թ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրան (քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ): 2017թ.՝ ԵՊՀ hամաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու:

2015-2016թթ. եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոսի օգնական եւ հայոց պատմության դասընթացի համակարգող:

2016 թվականից դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, 2018թ.՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետում: 2017-2018թթ.՝ «ԱՅԲ» կրթական հիմնադրամ: 2018 թվականից համակարգում է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերությունների բաժնի Փոքր պետությունների ուսումնասիրման նախաձեռնությունը: Դասախոսել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Էստոնիայի եւ Վրաստանի հեղինակավոր համալսարաններում եւ գիտահետազոտական կենտրոններում:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2021 թվականի ապրիլի 28-ին դադարեցվել են պատգամավորական լիազորությունները։

2021 թվականի ապրիլի 29-ին նշանակել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ։

Մեկ կոլեկտիվ մենագրության եւ հայաստանյան ու միջազգային հեղինակավոր պարբերականներում հրատարակված 14 գիտական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել