Վրաստանում կորոնավիրուսի դեմ արդեն 45 338 մարդ է պատվաստվել

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տեղեկությամբ, ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ 45 338 պատվաստում է արվել: Հաղորդվում է, որ ամբողջովին պատվաստվել է (երկու չափաբաժին) 6064 մարդ:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Պատվաստման համար գրանցվելու նպատակով քաղաքացիները պետք է այցելեն booking.moh.gov.ge կայք կամ զանգահարեն 1522 հեռախոսահամարով:

Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկել է մարտի 15-ին՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Ապրիլի 5-ից պատվաստման համար կարող են գրանցվել նաև 55 տարեկանից բարձր քաղաքացիները:  Պատվաստումն առայժմ ընթանում է երկու՝ Pfizer և AstraZeneca տեսակի պատվաստանյութերով:

Մայիսի 4-ից երկրում կսկսվի 18 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումը «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութով:

Հավելենք, որ ՀՀ կառավարության ապրիլի 28-ի նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Հայաստանում այս պահի դրությամբ պատվաստված է 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել