«Այս իշխանությունների համար մարդկային կյանքն արժեք չունի, եթե ունենար, մենք չէինք ունենա պատերազմ՝ այսպիսի արդյունքներով. սա միանշանակ է։ Կարծում եմ, որ վարչապետը, իշխանությունները կամավոր հրաժարական չեն տա»,-այս մասին 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ներկա իշխանությունները 3 տարի միայն քանդելով են զբաղված եղել, և մարդկանց տարել են պատերազմի, համոզված լինելով, որ ունենալու են անհամաչափ քանակի զոհեր։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարություններից մեկին, Սերժ Սարգսյանն ասաց. «Եթե մենք գայլ ենք, ապա ես կարող եմ դրանից շատ չվիրավորվել, որովհետև գայլը բոլոր դեպքերում նենգ չէ։ Եթե մենք գայլ ենք, իրենք ոչ թե գելխեղդ են, այլ շնագայլեր են, կարծեմ՝ ռուսերեն շակալ են ասում շնագայլերին»։
«Մենք ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրեցինք 75 մարդ, 400 հեկտար տարածք, մենք մեղավո՞ր էինք, պատասխանատո՞ւ էինք, իսկ 5000 հոգի և 8000 քառակուսի կմ կորցրածը մեղավո՞ր չէ»,-ասաց նախագահը։