Շուրջ 40 հայտ ենք ստացել ուսուցիչների ատեստավորման նպատակով վերապատրաստման երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու համար․ փոխնախարար

Շուրջ 40 հայտ ենք ստացել ուսուցիչների ատեստավորման նպատակով վերապատրաստման երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու համար։ Հատկապես ուրախացնում է, որ հայտեր ունենք նաև դպրոցներից, այդ թվում՝ մարզային։ Շատ են նաև ուսուցչական կազմակերպությունները։

Այս մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Ուրախ եմ, որ շատերը հետաքրքրվել են, կարևորել են ուսուցիչների մասնագիտական զարգացումն ու դրանում իրենց անելիքը։ Հանրակրթության փոփոխությունը հնարավոր է միայն այսպես. մասնակցային գործընթացի միջոցով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել