Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Լուսիկ Սարգսյանին «ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի Մ․ Գորկու անվան N1 հիմնական հանրակրթական ուսումնական հաստատություն» Պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն նշանակելու մասին որոշում է ստորագրել, որում ասված է․
«1․ 2021 թվականի ապրիլի 28-ից Լուսիկ Սարգսյանին նշանակել «ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի Մ․ Գորկու անվան N1 հիմնական հանրակրթական ուսումնական հաստատություն» Պետական ոչ առևտրային կազմակերպության» տնօրեն, նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով։
2․ Արևահատ Քոլյանին ազատել տնօրենի պարտականությունների կատարումից։
3․ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման ու կրթության մշակույթի և սպորտի վարչություններին՝ օրենքով սահմանված կարգով կազմակերպել հանձման-ընդունման աշխատանքները»։