Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: ՀՀԿ մամլուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիման ժամանակ նշեց, որ առաջարկվել է Կառավարության կառուցվածքում անել որոշ փոփոխություններ:
Ըստ նշված փոփոխությունների՝ ներկայիս ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը առաջարկվել է Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկել է ծանրորդ Յուրի Վարդանյանի թեկնածությունը:
Շարմազանովը տեղեկացրեց նաև, որ ֆինանսների նախարարի պաշտոնում առաջարկվել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի, իսկ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում՝ նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի թեկնածությունները:
Շարմազանովի խոսքերով՝ մյուս բոլորն նախարարները կմնան իրենց պաշտոններում:
Նա նաև նշել է, որ նիստի ժամանակ խորհրդի անդամները և նախագահ Սերժ Սարգսյանը քննարկելով Երևան քաղաքում մայիսի 5-ին տեղի ունեցած ավագանու ընտրությունները` դրական են որակել արդյունքներն ու ընթացքը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net