Հերթական ավազակային հարձակումը Երևան քաղաքում

Ավան և Նոր -Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Առաքել Մ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախապես հանցավոր համաձայնության գալով Ռոբերտ Հ.-ի, Վահե Հ.-ի, Գոռ Ա.-ի և Հովհաննես Ա.-ի հետ, 2011թ. մայիս-հուլիս ամիսների ընթացքում կատարել են ավազակային հարձակման նախապատրաստություն և ավազակային հարձակումներ:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով իրեղեն պացույց է ճանաչվել կպչուն ժապավենները, կլոր սանրը, սանրի վրայից հայտնաբերված 3 հատ մազերը, կպչուն ժապավենի վրայից հայտնաբերված 2 հատ մազերը, լոմբարդից առգրավված Ա. Մանվելյանին պատկանող ոսկյա թևնոցը, բջջային հեռախոսները, «MITSWUBISHI CHARIAT» մակնիշի ավտոմեքենայի բանալիները` 5 փաթեթներում:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել