Հայաստանը ՄԻԵԴ-ում պարտված Եհովայի վկաների գործով կվճարի 112.000 եվրո

Կառավարությունը վաղվա նիստի ժամանակ 112,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ կհատկացնի Արդարադատության նախարարությանը` ՄԻԵԴ-ի կողմից «Խաչատրյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գանգատով 2012 թվականի նոյեմբերի 27-ին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով:

Գումարը կհատկացվի Հայաստանի 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Հիշեցնենք, որ «Խաչատրյանն ու այլոք ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործում եղել է 19 Եհովայի վկա, որոնցից երկուսին ՄԻԵԴ-ը մերժել է:

2004 թվականին 19 Եհովայի վկաները դիմել են իշխանություններին խնդրանքով` կիրառել այլնըտարնքային ծառայության մասին օրենքը՝ հաշվի առնելով իրենց կրոնական համոզմունքները, համաձայն որի իրենք չեն կարող զենք կրել:

Նրանց տեղաբաշխել էին տարբեր հաստատություններում:

2005 թվականին նրանք հայտարարել էին, որ տվյալ հաստատությունները նույնպես գտնվում են զինված ուժերի վերահսկողության տակ, այդ իսկ պատճառով իրենց համոզմունքներին դեմ է ծառայել նաև այդ վայրերում: Ծառայության վայրերը լքելու համար՝ 19 Եհովայի վկաներին կալանավորել էին:

Գործով Եվրոպական դատարանի վճիռը կայացվել է 2012թ. նոյեմբերի 27-ին, որով արձանագրվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (գ) ենթակետի և 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում:

Եվրոպական դատարանը սույն վճռով որոշել է դիմումատուներին տրամադրել արդարացի փոխհատուցում՝ 6,000 եվրո 17 դիմումատուներից յուրաքանչյուրին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 10,000 եվրո՝ 17 դիմումատուներին միասին՝ որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2013 թվականի փետրվարի 27-ին: Վճռի պահանջների կատարման վերջնաժամկետը 2013 թվականի մայիսի 27-ն է:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել