ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Հանրային հեռուստաընկերությանը տված իրա հարցազրույցում հայտնել է, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
«Անպայման մասնակցելու եմ ընտրություններին։ Դաշինքով չէ, նոր թիմ կա, ինձ էլ հրավիրել են, որ ռազմական մասով իրենց օգտակար լինեմ։ Յոթ հոգանոց քաղաքական խումբ է, կուսակցության անունն է «Ազատական»։ Պետք է իրավիճակը փոխել, այլընտրանք չկա»,- ասել է նա։