Մեծ ծառատունկ Սևանա լճի ափին․ տնկվել է 10,000 տնկի․ ՇՄ նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է․

««10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում այսօրվա ծառատունկն ուղղված էր ոչ միայն մեր երկրում անտառածածկ տարածքների ավելացմանը, այլև խորհրդանշում էր հետպատերազմյան շրջանում մեր պետականության ու ժողովրդի վերածնունդը։ Ընտրվել էր այնպիսի տեղանք, որտեղ հնարավոր կլինի նաև ապահովել տնկված ծառերի հետագա խնամքն ու պահպանությունը:

«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում մեկնարկած ծառատունկը կընթանա մի քանի փուլերով և կավարտվի այս տարվա ընթացքում:

Ապրիլի 25-ի համապետական ծառատունկին նկատելի ծավալի ծառատունկ կիրականացվի նաև Գեղարքունիքի մարզի մյուս համայնքներում: Այն կներառի ինչպես «Սևան» ազգային պարկի տարածքը, այնպես էլ՝ բնակավայրերի ներսի կամ շրջակայքի տարածքները։

Համազգային այս նախաձեռնությամբ մենք ցանկություն ունենք ներազդել հասարակության վարքին և ամեն հաջորդ անգամ ընդգրկել Հայաստանի կանաչ ապագայով մտահոգ քաղաքացիների մասնակցության ավելի լայն շրջանակա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել