Ավստրիայի կանցլերն առաջարկել է Պուտինի և Բայդենի հանդիպումն անցկացնել Վիեննայում

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Ավստրիայի համար մեծ պատիվ կլինի, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իրենց հանդիպումը Վիեննայում անցկացնեն:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Առաջարկի մասին կանցլերը նշել է ավստրիական Pioneer հարթակին տված հարցազրույցում՝ ընգծելով, որ Ավստրիան երկու կողմերի հետ կապի մեջ է։

«Կան չեզոք երկրներ, որոնք ընտրվում են երկխոսության անցկացման համար: Մենք արդեն կապի մեջ ենք ռուսական և ամերիկյան կողմերի հետ: Եթե նման հանդիպում իրոք կայանա, ապա մենք անչափ ուրախ կլինենք, եթե այն անցկացվի Ավստրիայում»,- ասել է Սեբաստիան Կուրցը։

Ավստրիայի կանցլերը նաև նշել է, որ իրենց երկիրը չի գերագնահատում իր դերը և միջնորդի դեր չի ստանձնում այս հարցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել