ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թալիբներին սպառնացել է իր տրամադրության տակ գտնվող «բոլոր գործիքներով»՝ Աֆղանստանից զորքերի դուրսբերման ժամանակ ԱՄՆ զինված ուժերի վրա հարձակման դեպքում:
«Ես եկել եմ այն եզրակացության, որ ժամանակն է վերջ դնել մեր պատմության մեջ ամենաերկար պատերազմին, և ժամանակն է, որ ամերիկյան զորքերը վերադառնան տուն», – ասել է Բայդենը տեղական հեռուստաընկերությունների ուղիղ եթերում ազգին ուղղված ուղերձում:
«Դրանք այն պայմանները չեն, որոնց ես ինքս կհամաձայնեի, բայց ես հավատարիմ կմնամ համաձայնագրին <…>, և մենք դուրս կգանք Աֆղանստանից մինչև 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների 20-ամյակը», – նշել է Բայդենը:
Նա զգուշացրել է, որ եթե թալիբանը զորքերի դուրս բերման ժամանակ հարձակվի, նրանք կպաշտպանվեն։
«Մենք տարածաշրջանի մյուս երկրներին կխնդրենք ավելին անել Աֆղանստանին աջակցելու համար, առաջին հերթին Պակիստանին, ինչպես նաև Ռուսաստանին, Չինաստանին, Հնդկաստանին և Թուրքիային: Բոլորն էլ զգալի ներդրում են անում Աֆղանստանի կայուն ապագայի համար», – ասել է Բայդենը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ռազմագործողություն է անցկացրել Աֆղանստանում «Հարատև ազատություն» ռազմագործողությունն, որը սկսվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությանն ի պատասխան։ Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերը գործում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2001 թվականի դեկտեմբերի 20-ի № 1386 բանաձևով։ Դա ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաերկարատև պատերազմն է։
2011 թվականի հուլիսից սկսվել է կոալիցիայի զորքերի դուրս բերումը Աֆղանստանից։ 2013 թվականի հուլիսին անվտանգության ապահովումն երկրում փոխանցվել է տեղական ուժային կառույցներին, այդ պահից սկսած կոալիցիայի կոնտինգենտը օժանդակ դեր էր խաղում։ Փաստացիորեն պատերազմն ավարտվել է միայն ձևականորեն, իսկ իրականում այն շարունակվում էր։
ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես հռչակված նպատակներն են՝
Թալիբների ռեժիմի տապալում,
Աֆղանստանի տարածքի ազատագրումը թալիբների ազդեցությունից,
Ալ Քաիդայի մասնակիցների գերությունը և դատավարությունը։