«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44 հոդվածի 2-րդ կետը սահմանում է` եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ:
Հիմք ընդունելով օրենքի այդ նորմը և «Հայաստանի Հանրապետական կուսակցության» ստացած ձայները` 235 512 (55,86 %), պարզ է դառնում, որ Տարոն Մարգարյանը վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում:
Ավելի վաղ Իրավաբան.net-ը տեղեկացրել էր, որ ԿԸՀ-ն ամփոփել է Երեւանի ավագանու ընտրությունների նախնական տվյալները:
Ըստ այդ տվյալների` Ավագանիում տեղեր կունենան նաեւ ԲՀԿ-ն եւ «Բարեւ Երեւանը»: Ընտրությունների վերաբերյալ վերջնական արձանագրությունը կկազմվի քվեարկության օրվանից յոթ օր հետո՝ մայիսի 12-ին:
Աղբյուրը` Իրավաբան.net