Հրավառության կազմակերպիչները ենթարկվել են վարչական պատասխանատվության

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Աշոտ Ահարոնյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մայիսի 5-ի գիշերը Երևանի ավագանու ընտրություններից հետո մայրաքաղաքի մի շարք համայնքներում կազմակերպված հրավառություններին, որոնց հետևանքով խախտվել է բնակիչների հանգիստն ու անդորրը:

Նա նշել է, որ hամակեցության կանոնները խախտած երեք անձինք արդեն իսկ ենթարկվել են վարչական պատասխանատվության:
Մյուս իրավախախտներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ նրանք նույնպես կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության:

Տեղեկացնենք, որ իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի համաձայն` գիշերային ժամերին, ժամը 23-ից մինչև ժամը 7-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական առարկաների օգտագործումը (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի)` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net


Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել