Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը ընտրախախտումների դեպքերով 4 քրեական գործ է հարուցվել

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը ընտրախախտումների դեպքերով 4 քրեական գործ է հարուցվել:

Մասնավորապես` 05.05.2013 թ. անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ թիվ 97 միջնկարգ դպրոցում գտնվող թիվ 11/32 ընտրատեղամասում, մի քաղաքացու մոտ 2 քվեաթերթիկ են հայտնաբերել:Մեկնած օպերատիվ խմբին հանձնաժողովի նախագահը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 08:20-ին նկատել է մի տղամարդու, երկու ծրար ձեռքին քվեատուփին մոտենալիս, և մոտենալով նրան՝ կանխել է ծրարները կնքելն ու քվեատուփ գցելը, որոնց մեջ հայտնաբերվել է մեկական քվեարկած քվեաթերթիկ: Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

05.05.2013թ., ժամը 13:30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳԲ-ի տեսուչից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ 8/23 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահն արձանագրել է միջադեպ, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դ. Մ.-ի մոտից երեք հատ քվեարկած քվեաթերթիկ է հայտնաբերվել: Ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Մայիսի 5-ին, Արագածոտնի մարզի բնակիչ Սերյոժա Ս.-ն Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ չպարզված ընտրական տեղամասում քվեարկել է այլ անձի փոխարեն, որից հետո ժամը 18-ի սահմաններում գնալով Անդրանիկի 4 հասցեում գտնվող թիվ 7/18 ընտրական տեղամաս, փորձել է կրկին անգամ քվեարկել այլ անձի փոխարեն, սակայն դա նկատել է ընտրական հանձնաժողովի անդամը և թույլ չի տվել Սերյոժա Ս.-ին քվեարկել, ինչի հետևանքով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունը հասցնել ավարտին: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 153 և 34-153 հոդվածներով: Կատարվում է նախաքննություն:

Մայիսի 5-ին, ժամը 18.00-ին, թիվ 4/23 ընտրատեղամասի նախագահից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ նշված ընտրական տեղամասի հանձնաժողովի անդամը ժամը 17.00-ի սահմաններում ընտրատեղամաս քվեարկության եկած Լիլիթ Մ.-ին տվել է երկու քվեաթերթիկ` երկու ծրարով, որոնցում Լիլիթ Մ.-ն քվեարկել է թիվ 2 համարի տակ գտնվող ԲՀԿ-ի օգտին: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153 հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել