Իրանն արգելք է սահմանել ավելի քան 39 երկրում ճանապարհորդությունների համար

Իրանն արգելք է սահմանել ավելի քան 39 երկրում ճանապարհորդությունների համար։

Այս մասին հայտնում է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին հայտարարել է որ Իրանն արգելք է սահմանել ավելի քան 39 երկրներում ճանապարհորդությունների համար Իրանում կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքի ֆոնին։

Էսլամին հայտնել է, որ բոլոր զբոսաշրջային գործակալությունները պետք է պահպանեն կանոնները, որոնք սահմանվել են կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային գլխավոր գրասենյակի կողմից եւ արգելում են ցանկացած ուղեւորություններ դեպի Թուրքիա, քանի որ դեպի Թուրքիա եւ Թուրքիայից սովորական չվերթները դեռեւս կատարվում են առեւտրի հետ կապված խնդիրների պատճառով:

Խուզեստան իրանական նահանգը հայտնվել է «կարմիր գոտում»  կորոնավիրուսի տարածման պատճառով, ասել է նա՝ հավելելով, որ Իրաքի հետ ավիահաղորդակցությունն արգելվել է հենց այդ նահանգում իրավիճակ պատճառով:
Նա նաեւ հայտնել է, որ սահմանամերձ անցակետերում կան թիմեր, որոնք անցկացնում են կորոնավիրուսի թեստավորում երկիր մուտք գործելիս մարդկանց վարակումը կասեցնելու նպատակով:

Նա հավելել է, որ դեպի Մեծ Բրիտանիա թռիչքների արգելքը դեռեւս գործում է, եւ որ դեռ հայտնի չէ, թե երբ կվերականգնվեն ուղեւորությունները դեպի Թուրքիա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել