2021-ի մարտի դրությամբ` Վրաստանի բնակչության 0,25%-ը պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկներում: Սա Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալն է:
Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։
1 890 մեղադրյալ սպասում է վճռի, 7 235-ը` պատիժ կրում:
Կալանավորների 22,6%-ը 41-49 տարեկան է: Ընդհանուր` կալանավորների տարիքը 14-70 և ավելի է: Վրաստանի բանտերում մարտի 1-ի դրությամբ` 62 անչափահաս կալանավոր կա:
Մեծ մասը Վրաստանի քաղաքացիներ են, կա նաև 42 երկրի` 541 ազատազրկված: Մեծամասնությունն Ադրբեջանի, Իրանի, և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են:
Բանտարկյալների 1/3-ը պատիժ է կրում տնտեսական հանցագործությունների համար: 2-րդ տեղում մարդու կողմից կատարված հանցագործությունների համար ազատազրկվածներն են` սպանություն, առողջության վնասում, սեռական հացագործություններ, գողություն, կողոպուտ: 3-րդ տեղում հասարակական կարգն ու անվտանգությունը խախտողներն են: Հնգյակը եզրափակում են դատական իշխանության ու պետության դեմ հանցագործություն կատարածները: